ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն համատեղ օդատիեզերական պաշտպանության նախագիծը

01:44 • 15.06.16

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը չորեքշաբթի կպլանավորի 2017թ-ի համատեղ աշխատանքը և կքննարկի օդատիեզերական պաշտպանության նախագիծը։ Այդ մասին գրում է ТASS-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը։

«Հունիսի 15-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների 70-րդ նիստը»,- ասվում է հաղորդագրությունում։

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները։


ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն համատեղ օդատիեզերական պաշտպանության նախագիծը