Ինդոնեզիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

03:40 • 15.06.16

 

5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի ափամերձ հատվածում, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 22.09-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Նոր Գվինեայի Էնարոտալ քաղաքից  194 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա է եղել։  

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։

Ինդոնեզիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել