Գերմանիայում Ռամադանի ընթացքում մուսուլմաններին պատկանող շուկաներն ու ռեստորանները կազատվեն հարկերից

09:08 • 15.06.16

Գերմանիայում մուսուլմաններին պատկանող մթերային խանութներն ու ռեստորաններն ազատվել են հարկերից՝ մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում, գրում է newsru.com-ը:



Հարկային արտոնությունների մասին հրամանագիրը ստորագրել է կանցլեր Անգելա Մերկելը` հայտարարելով, որ դա ուղղված է Ռամադանի ընթացքում մուսուլմանների համար մթերքների գների նվազեցմանը:



Տարբեր կրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում կանցլերը կոչ է արել հավասար գնահատական տալ բոլոր կրոններին: Մերկելը նշել է, որ մուսուլմանների ճնշող մեծամասնությունը կարգապահ և Սահմանադրությանը հետևող քաղաքացիներ են:

 

Գերմանիայում Ռամադանի ընթացքում մուսուլմաններին պատկանող շուկաներն ու ռեստորանները կազատվեն հարկերից