Սիդնեյում ահաբեկչություն նախապատրաստելու համար 17-ամյա դեռահաս է ձերբակալվել

09:13 • 15.06.16

Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա դեռահասի` Սիդնեյում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Նրան ահաբեկչական ակտ նախապատրաստելու և հանցագործությունն իրականացնելու համար հեռահաղորդակցային կապեր օգտագործելու փորձի մեղադրանք է ներկայացվել, հայտնում է Вести-ն:



Ձերբակալվածի անունը դեռ չի նշվում: Տեղի ոստիկանության տվյալներով`այդ ձերբակալությունը կապված չէ մի քանի նախորդ ձերբակալությունների հետ, որոնք իրականացրել է Սիդնեյի ոստիկանությունը վերջին ամիսների ընթացքում հակաահաբեկչական գործողությունների շրջանակում:

Հաղորդվում է, որ դեռահասը սոցկայքերում իր հաղորդագրություններում աջակցել է Օռլանդոյում տեղի ունեցած ահաբեկչությանը և սպառնացել է նույնն իրականացնել Ավստրալիայում:


Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱՄՆ Օռլանդո քաղաքում գեյ-ակումբում սպանվել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են:

 

Սիդնեյում ահաբեկչություն նախապատրաստելու համար 17-ամյա դեռահաս է ձերբակալվել