Տոկիոյի քաղաքապետը ցանկանում է հրաժաական տալ ֆինանսական սկանդալի պատճառով

05:24 • 15.06.16

Տոկիոյի քաղաքապետ Յոիտի Մասուձեոն ցանկություն է  հայտնել հրաժարական տալ ֆինանսական անբարեխղճության վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքների հետևանքով, հաղորդում է Կիոդո գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ինչպես նախատեսվում է՝ համապատասխան դիմումը կներկայացվի չորեքշաբթի՝ օրվա առաջին կեսին։ Օրվա երկրորդ կեսին նշանակված է քաղաքապետին վստահության վերաբերյալ ասամբլեայի քվեարկությունը։

Հիշեցնենք, որ Տոկիոյի քաղաքապետի շուրջ սկսեց սկանդալ բարձրանալ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ պաշտոնյան պետական ավտոմեքենայով ամեն օր մեկնում է իր քաղաքից դուրս գտնվող տուն։ Այնուհետև ջրի երես դուրս եկան ընտանեկան ճամփորդությունները, որոնք վճարվում էին նրա քաղաքական հիմնադրամից։

Երկուշաբթի Տոկիոյի օրենսդիր ասամբլեայում ելույթի ժամանակ Մասուձոեն խոստացել է վերադարձնել քաղաքապետի ողջ աշխատավարձը և խնդրել է թույլ տալ աշխատել մինչև սեպտեմբեր։

Տոկիոյի քաղաքապետը ցանկանում է հրաժաական տալ ֆինանսական սկանդալի պատճառով