Թուրքիան «Իսլամական պետության» կողմից է.  Դոնալդ Թրամփ

00:28 • 15.06.16

Երեքշաբթի առավոտյան ելույթ ունենալով Sirius XM ռադիոկայանի եթերում՝ ԱՄՆ նախագահի ընտրությունների թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «թուրքական կառավարությունը, թվում է, գործում է «Իսլամական պետության» կողմից, որը շատ թե քիչ հիմնավորված է նավթի առկայությամբ»: 

Ինչպես ընդգծում է Horizon Weekly-ն` սա առաջին դեպքն է, երբ նախագահի թեկնածուն ճշմարտությունն է ասում ՆԱՏՕ-ի իր դաշնակցի մասին ամերիկացի ժողովրդին:

«Այս պահին բոլորը գիտեն, որ ԻՊ-ը Թուրքիան օգտագործում է որպես գլխավոր բազա, և ես նախկինում ևս գրել եմ, թե ինչպես է Թուրքիան վերապատրաստում ԻՊ-ի գրոհայիններին՝ զինելով նրանց և գնելով նրանց նավթը, ինչպես նաև նրանց վիրավորներին բուժելով թուրքական հիվանդանոցներում»,-ասել է Թրամփը ռադիոյի եթերում:

 

 

Թուրքիան «Իսլամական պետության» կողմից է.  Դոնալդ Թրամփ