ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել սգո արարողության ժամանակ. կան վիրավորներ
Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքի կենտրոնական մասում: NBC հեռուստաալիքը հայտնում է, որ վիրավորվել է 6 մարդ: Տուժածների թվում է 16-ամյա մի աղջիկ, նա գտնվում է ծանր վիճակում:
Հանցագործի ինքնությունը դեռևս պարզված չէ: Ոստիկանության ներկայացուցիչները չեն հայտնել կասկածյալների ձերբակալության մասին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նախնական տվյալների համաձայն` մարդիկ, որոնց ուղղությամբ կրակ է բացվել, մասնակցել են սգո արարողության։










