Բրիտանիայի պատգամավոր Ջոան Քոքսը մահացել է ստացած հրազենային վնասվածքներից  

21:55 • 16.06.16

 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Ջոան Քոքսը, ում վրա այսօր հարձակում էին իրականացրել Անգլիայի հյուսիսային Բրիսթալ քաղաքում, մահացել է ստացված վնասվածքներից:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին լուրը հաստատել է Արևմտյան Յուրքշիր կոմսության ոստիկանությունը: Միջադեպը պատահել էր Ջո Քոքսի ընտրական շրջանում, որտեղ պատգամավորը պետք է հանդիպում ունենար ընտրողների հետ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, 41-ամյա կինը հրազենային և դանակի վնասվածք էր ստացել: Թեթև վնասվածք էր ստացել նաև 77-ամյա մի տղամարդ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ցավակցություն է հայտնել սպանված պատգամավորի ընտանիքին: «Ջո Քոքսի մահը ողբերգություն է: Նա իր գործին նվիրված և ուշադիր պատգամավոր էր: Իմ մտքերն այժմ նրա ամուսնու`Բրենդանի և նրա երկու փոքրիկ երեխաների հետ են», - Twitter-ի միկրոբլոգում գրել է Քեմերոնը:

 

 

 

Բրիտանիայի պատգամավոր Ջոան Քոքսը մահացել է ստացած հրազենային վնասվածքներից