Մեծ Բրիտանիայում ծանր վիրավորվել է խորհրդարանի պատգամավոր Ջոան Քոքսը

20:45 • 16.06.16

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Ջոան Քոքսը հունիսի 16-ին ծանր վիրավորվել է Անգլիայի հյուսիսում գտնվող Բիրսթալ քաղաքում` իր գրասենյակի հարևանությամբ:

Ինչպես հաղորդում է DW.com-ը, 41-ամյա Քոքսը հրազենային վնասվածք և դանակի վերքեր է ստացել ընտրողների հետ նախատեսված հանդիպումից առաջ: Պատգամավորին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Բժիշները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:

Պատգամավորից բացի դանակի վնասվածք է ստացել ևս մեկ մարդ: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակվող անձին` 52-ամյա տղամարդուն: Հարձակման գործով հետաքննություն է վարվում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոր մտահոգություն է հայտնել Ջոան Քոքսի վրա հարձակման մասին լուրերով պայմանավորված: «Մեր աղոթքներն ու մտքերը Ջոյի և նրա ընտանիքի հետ են», - Twitter-ում գրել է բրիտանացի վարչապետը:

 

 

Մեծ Բրիտանիայում ծանր վիրավորվել է խորհրդարանի պատգամավոր Ջոան Քոքսը