Նոր ձերբակալում՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի առևանգման գործով
22:11 • 16.06.16
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից սույն թվականի հունիսի 16-ին ձերբակալվել է ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, աշխարհազորային՝ 1968թ. ծնված Էրիկ Ռադիոնի Պողոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նախաքննությունը շարունակվում է։
Placeholder










