Նեթանյահուն հազարավոր դոլարներ է ծախսել Նյու Յորք հնգօրյա այցի համար

17:37 • 16.06.16

Նյու Յորք Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի 5-օրյա այցի բյուջետային ծախսերը թռիչքի հետ միասին կազմել են ավելի քան կես միլիոն դոլար, գրում է meduza.io-ն:

 

Այդ մասին հայտնի է դարձել վարչապետի ծախսերի մասին զեկույցից, որի հրապարակմանն իսրայելցի փաստաբան Շախար Բեն-Մեիրը հասել է դատարանի միջոցով՝ տեղեկատվության ազատության մասին օրենքով:

 

Ինչպես հետևում է փաստաթղթից, թռիչքի համար ծախսվել է 387 հազար դոլար, իսկ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի վեհաժողովին վարչապետի գտնվելն արժեցել է 161 հազար դոլար: Այդ միջոցներից ավելի քան 1600 դոլարը տրամադրվել է Նեթանյահուի սանրվածքի համար, ևս 1750 դոլար՝ դիմահարդարի ծառայությունների համար:

 

Վարչապետի և նրա կնոջ համար սնունդն իսրայելական բյուջեին արժեցել է 1860 դոլար Նյու Յորքում գտնվելու ողջ ընթացքում: Զեկույցում առանձին կետով նշված են նաև հյուրանոցի համարից կահույքի դուրսբերման և պահպանման ծախսերը, որն արժեցել է 20 հազար դոլար: