ՃՏՊ Կոտայքի մարզում, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունիսի 16-ին` ժամը 18.24-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցավան քաղաքի Մելտոնյան փողոցում գտնվող կարի ֆաբրիկայի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի 03 UU 611 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Լ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ՝ 2001 թ. ծնված Ս. Հ.-ը, 2001 թ. ծնված Ս. Ե.-ը և 2000 թ. ծնված Հ. Պ.-ը հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետև Հ. Պ.-ը տեղափոխվել է «Սրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:










