Մարսելում անկարգություններ կազմակերպած 3 ռուս ֆուտբոլասերների ազատազրկման են դատապարտել
Ֆրանսիական դատարանը 3 ռուսաստանցի ֆուտբոլասերների մեկից երկու տարվա ազատազրկման է դատապարտել` Մարսելում Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների հանդիպումից առաջ տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար:
Ինչպես հայտնում է BBC-ն, դատապարտված Նիկոլայ Մորոզովը, Ալեքսեյ Երունովը և Սերգեյ Գորբաչովն այն 43 ռուս երկրպագուների թվում են եղել, որոնց երեքշաբթի ձերբակալել էր ֆրանսիական ոստիկանությունը: Երեք քաղաքացիները համապատասխանաբար դատապարտվել են 1 տարվա, 2 տարվա և 18 ամսվա ազատազրկման։
Փարիզում ՌԴ դեսպանության ներկայացուցիչը հայտնել է, որ դեռևս չի կարող հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը:
Հաղորդվում է նաև, որ Մարսելի իշխանությունները որոշել են Ֆրանսիայից արտաքսել 40 ձերբակալվածներից 20-ին: Մյուս 20-ին որոշվել է ազատ արձակել:










