ՌԴ-ում Սիրիայի դեսպանը հաստատել է ԻՊ-ի ղեկավար ալ-Բաղդադի վիրավորվելու մասին լուրը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության վերաբերյալ հստակ տեղեկություն չկա, սակայն փաստ է, որ նա վիրավորվել է:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը, ով հավելել է, որ մոտ ժամանակներս ոչ միայն ԻՊ-ի ղեկավարը, այլև` դրա բոլոր անդամները սպանվելու են:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ ալ-Բաղդադին ծանր վնասվածքներ է ստացել Սիրիայի ու Իրաքի սահմանային հատվածում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հասցրած ավիահարվածի արդյունքում: Մինչդեռ բրիտանական Mirror-ը տեղեկացրել էր, որ իսլամիստների ղեկավարը սպանվել է:
Այնուհանդերձ` պաշտոնական Վաշինգտոնը չի հաստատել այս լուրը ու վստահություն է հայտնել առ այն, որ ծայրահեղականը դեռևս ողջ է:
Նշվում է, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին ղեկավարում է ԻՊ-ը 2014թ. հունիսից:










