Կանադայում անհայտ անձը մի քանի մարդու է դանակահարել բուժհաստատությունում

08:50 • 17.06.16

Կանադայի Կալգարի քաղաքի բժշկական կենտրոնում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով մի մարդ մահացել է, ևս 2-ը՝ վիրավորվել, գրում է CBC-ը:



Ոստիկանության տվյալների համաձայն՝ տղամարդը մտել է կլինիկա և դանակով մի քանի մարդու վիրավորել: Պատահածի հիմնական վարկածը կենցաղային վեճն է: Հարձակվողը ձերբակալվել է:



Լրատվամիջոցները հայտնում են, որ տուժած տղամարդը և կինը տեղափոխվել են այլ հիվանդանոց` կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածքներով: