Չիլիում քոլեջի ազատագրման ընթացքում 12 աշակերտուհի է ձերբակալվել
Չիլիի ոստիկանությունը Կոնսեպսոն քաղաքում ազատագրել է աղջիկների համար նախատեսված քոլեջը, որը մի քանի օր շարունակ իրենց ձեռքերում էին պահում ցուցարար աշակերտուհիները։ Ինչպես հաղորդում է Bío Bío ռադիոն՝ օպերացիայի հետևանքով ձերբակալվել է 12 անչափահաս։
Այն բանից հետո, երբ աշակերտուհիները լքել են շենքը, նրանց մի մասը ուղարկվել է բուժզննման։ Ինչպես նշվում է, բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանությանը դիմադրություն չեն ցուցաբերել։
Անցած շաբաթ դպրոցականները Կոնսեպսիոն քաղաքում գրավել էին վեց քոլեջ՝ ի նշան կրթական հաստատությունների անմխիթար վիճակի դեմ բողոքի։ Ըստ տեղի լրատվամիջոցների, այս պահի դրությամբ արգելափակված է միայն մեկ քոլեջ։










