Կենտրոնի դատարանում ամբաստանյալը սպառնում էր «ջարդել տուժածի գլուխը» (լուսանկարներ). Shamshyan.com
Երեկ` հունիսի 16-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Վահագն Դանիելյանը դատական նիստի հետաձգումից հետո փորձում էր հարձակվել տուժողի վրա: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Ինչպես նշվում է, Վ.Դանիելյանը հայհոյանքներ և սպառնալիքներ տալով` հայտարարում էր, որ տուժողի «գլուխը ջարդելու» է: Նա նույնիսկ փորձեց հարձակվել տուժողի վրա, սակայն դատական կարգադրիչներն ու ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները կարողացան կանխել ամբաստանյալի հարձակումը տուժողի վրա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 












