Ջեյմի Շուպը պաշտոնապես ԱՄՆ-ում առաջին անսեռ քաղաքացին է ճանաչվել
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի դատարանը կայացրել է պատմական վճիռ, որով բավարարել է 52-ամյա Ջեյմի Շուպի խնդրանքն ու նրան ճանաչել անսեռ, այսինքն՝ ո՛չ կին, ո՛չ տղամարդ:
«Վերջապես ես ինձ ազատ եմ զգում: Ես ԱՄՆ-ում պաշտոնապես ճանաչված առաջին անսեռ մարդն եմ: Ես ո՛չ տղամարդ եմ, ո՛չ կին »,-ասել է Շուպը:
Ինչպես նշում է The Guardian-ը, որպես արական սեռի ներկայացուցիչ լույս աշխարհ եկած Շուպը նախկինում եղել է բանակային սերժանտ, բայց 49 տարեկանում թոշակի է անցել, ամուսնացել է մի կնոջ հետ ու դուստր ունեցել:
«Սակայն դա ինձ համար կարծես թակարդ լիներ: Ես սկսեցի հասկանալ, որ տրանսգենդեր կին եմ, այլ ոչ թե` տղամարդ: Որոշ ժամանակ անց սկսեցի հատուկ հորմոններ ընդունել, բայց ժամանակի ընթացքում զգացի, որ կին լինելն էլ ինձ դուր չի գալիս»,-պատմել է Շուպը:
Նա նաև մանրամասնել է, որ սեռափոխման ենթարկվելու որևէ մտադրություն չունի:
Ամերիկացին նաև ասել է, որ դատարանի պատմական որոշումն իրեն թույլ տվեց հաշտ ու խաղաղ ապրել ինքն իր հետ:











