Արցախում զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից բերանի շրջանում արձակված կրակոցից. նոր մանրամասներ

16:15 • 17.06.16

17.06.2016թ.՝ ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական տվյալներով՝ զինծառայող Հ. Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ,  հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։


 

 

Արցախում զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից բերանի շրջանում արձակված կրակոցից. նոր մանրամասներ