Մաքքեյնը  Օռլանդոյի ողբերգության միակ մեղավոր համարում է Օբամային

03:16 • 17.06.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա «ուղիղ պատասխանատվություն» է կրում Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում մարդկանց մասսայական սպանության համար։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ, հանրապետական Ջոն Մաքքեյնը։  

«Բարաք Օբաման ուղիղ պատասխանատվություն է կրում, քանի որ երբ նա ողջ զորքը դուրս բերեց Իրաքից «Ալ-Կաիդան» ուղղվեց Սիրիա և վերածվեց ԻՊ-ի։ ԵՎ ԻՊ-ը դարձել է այն, ինչ հիմա իրենից ներկայացնում է Բարաք Օբամայի բացարձակապես սխալ որոշման հետևանքով և սխալ մտածելակերպի պատճառով, որ հակամարտությունները ավարտվում են այն ժամանակ, երբ մենք հեռանում ենք»,-ասել է քաղաքական գործիչը։

«Դրա համար Օռլանդոյի ողբերգության ողջ պատասխանատվությունն ընկած է նախագահ Բարաք Օբամայի և նրա քաղաքականության վրա»,- հավելել է Մաքքեյնը:

Ավելի ուշ սենատորը հայտարարություն է տարածել՝ «Ես սխալ եմ արտահայտվել։ Ես ի նկատի չունեի, որ նախագահը անձնական պատասխանատվություն է կրում։ Ես ասել եմ Օբամայի ազգային անվտանգության ոլորտի վերաբերյալ կայացրած որոշումների մասին, այլ ոչ թե անձամբ նախագահի»,- պարզաբանել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Բարաք Օբաման այցելել էր Օռլանդո և հանդիպել զոհվածների ընտանիքների հետ։ Այնտեղ նա կրկին վաշինգտոնյան քաղաքական գործիչներին մեղադրել է զենքի գնման օրենքները չափազանց հեշտացնելու համար։ 

Մաքքեյնը  Օռլանդոյի ողբերգության միակ մեղավոր համարում է Օբամային