Վենեսուելայի նախագահը դատական գործընթաց է սկսել երկրի խորհրդարանի ղեկավարության դեմ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ընդդիմադիրների ղեկավարած խորհրդարանի դեմ դատական գործընթաց սկսելու մասին, ասվում է Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցության պաշտոնական կայքում:
«Մենք կգնանք դատարան, և ես կարծում եմ և նույնիսկ խնդրում եմ այդ մասին նախապես, որ դա լինի բաց գործընթաց, որպեսզի Վենեսուելան կարողանա հետևել դրան ազգային հեռուստատեսությամբ, կարողանա տեսնել հսկայական վնասի ապացույցները, որոնք այս մարդիկ ցանկանում են հասցնել հանրապետութան խաղաղությանը»,- ասել է Մադուրոն:
Ավելի վաղ Մադուրոն մեղադրել էր ընդդիմադիր խորհրդարանի ղեկավարությանը հայրենիքի դավաճանության համար և հայտարարել համապատասխան հայտարարությունն ԱԳՆ-ին և դատախազությանը ներկայացնելու մտադրության մասին:










