Զենքի շրջանառությունը պետք է հսկողության տակ լինի. Օբամա

10:58 • 17.06.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել զենքի շրջանառությունը վերահսկելու միջոցներ ձեռնարկել, հայտնում է Reuters գործակալությունը:

 

«Եթե մենք չգործենք, մենք ավելի շատ զանգվածային սպանությունների ականատես կլինենք՝ սրա նման (Օռլանդոյի ակումբում օրերս տեղի ունեցած զանգվածային սպանությունը-Խմբ.), որովհետև մենք ենք ընտրում՝ թույլ կտա՞նք արդյոք, որ դրանք տեղի ունենան, թե՞ ոչ»,- նշել է Օբաման:

 

Նախագահի խոսքով՝ զանգվածային սպանությունները կարող են շարունակվել այն դեպքում, եթե ԱՄՆ-ն չձեռնարկի  զենքի կիրառմամբ ահաբեկչության և բռնության դեմ համապատասխան միջոցներ:

 

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Օռլանդոյի ակումբներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 49 մարդ է զոհվել և 53-ը վիրավորվել։ Հարձակվողը Ֆլորիդայի բնակիչ Օմար Մատինն է եղել։

Զենքի շրջանառությունը պետք է հսկողության տակ լինի. Օբամա