Հռոմի պապը Վատիկանում մոտեցել է իսկական վագրի ու շոյել նրան (լուսանկար, տեսանյութ)

13:41 • 17.06.16

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հանդիպել է շրջիկ կրկեսի աշխատակիցների հետ, որոնք առիթից օգտվել են ու իրենց վարժեցրած գիշատիչներից մեկին «ծանոթացրել» պոնտիֆիկոսի հետ:



Ինչպես նշում է The New York Daily News-ը, սկզբում Հռոմի պապը ժպիտը դեմքին հետևել է 1.5 տարեկան վագրին, իսկ հետո, վարժեցնողների առաջարկով, մոտեցել է կենդանուն ու հանգիստ շոյել նրան:

 

Հետաքրքրական է, որ երբ Պապը մոտեցել է վագրին, կենդանին հանկարծակիի է եկել ու վախեցած հետ է քաշվել:



Այնուհետև Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն է հայտնել կրկեսի աշխատակիցներին` աղքատներին ու կարիքավորներին իրենց ներկայացումներով ուրախացնելու համար:

 

Pope Francis caresses a young tiger during a meeting with the participants in the Jubilee of the World of Travelling Shows at Paul VI audience hall on Thursday in the Vatican.

Հռոմի պապը Վատիկանում մոտեցել է իսկական վագրի ու շոյել նրան (լուսանկար, տեսանյութ)