Պուտինը Պետդումայի ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 18-ին

10:37 • 17.06.16

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Պետդումայի ընտրությունները կկայանան 2016 թվականի սեպտեմբերի 18-ին։ Այս մասին հաղորդում է vesti.ru կայքը։

 

«Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների օր նշանակել 2016 թվականի սեպտեմբերի 18-ը։ Տվյալ հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո»,- ասվում է փաստաթղթում։

 

 

Յոթերորդ գումարման Պետդումայի ընտրությունները կանցկացվեն քվեարկության միասնական օրը՝ 2014 թվականին ընդունված օրենքի համապատասխան։  

 

Պատգամավորներին կընտրեն խառը համակարգով՝ 225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով, 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներից։

Պուտինը Պետդումայի ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 18-ին