Այժմ իրավիճակն այնպիսին է, որ Սիրիայի փլուզման վտանգը մեծ է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում գլխավորը երկրի փլուզումը թույլ չտալն է, եթե իրավիճակը զարգանա այնպես, ինչպես այսօր, ապա դրա վտանգը մեծ է, հաղորդում է РИА Новости-ն:
«Հարկավոր է գործել ուշադիր` աստիճանաբար հասնելով հակամարտող կողմերի վստահությանը: Եթե դա տեղի ունենա , իսկ ես կարծում եմ, որ դա ինչ-որ ժամանակ տեղի կունենա, ապա պետք է առաջ գնալ, խոսել հաջորդող ընտրությունների և ամբողջական կարգավորման մասին»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին ժամանակ:
«Կարևորը թույլ չտալ, որ երկիրը փլուզվի: Իսկ եթե այնպես շարունակվի, ինչպես հիմա, փլուզումն անխուսափելի է, և դա իրադարձությունների զարգացման ամենավատ տարբերակն է»,- ասել է նա:










