Ռումինիայում երեխաներին տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան զոհեր
Ռումինիայի Պերշանի գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել երեխաներին տեղափոխող ավտոբուսը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` ռումինական հեռուստաալիքին հղումով, ավտովթարի հետևանքով 4 մարդ է զոհվել, որոնց թվում` 3 մեծահասակ և մեկ երեխա:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 27 մարդ վիրավորվել է: Վիրավորներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, երկուսը` ծանր, իսկ մյուսների մոտ թեթև վնասվածքներ են:
ԶԼՄ-ների տվյալներով` վթարի պատճառ կարող էր դառնալ ավտոբուսի տեխնիկական անսարքությունը:
Ուղևորները մեկնելիս են եղել ազգային փառատոնի մասնակցելու: Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, 35 մարդ է գտնվելիս եղել` 31 երեխա և 4 մեծահասակ:
Տեսանյութը՝այստեղ։










