Հարավային Կորեայում ոչինչ չանելու մրցույթ է անցկացվել

10:22 • 17.06.16

Հարավային Կորեայի մայրաքաղաքում ավելի քան 70 մարդ մասնակցել է մրցույթի, որի նպատակն է եղել 90 րոպե ոչինչ չանել: Space Out անվանումով մրցույթն անցկացվել է քաղաքային զբոսայգիներից մեկում, փոխանցում է Vice-ը:



Մասնակիցները չպետք է շեղվեն բջջային հեռախոսների, ժամացույցի ուղղությամբ, քնեն կամ խոսեն: Եթե մասնակիցները ցանկանում են խմել կամ զուգարան գնալ, նրանց թույլատրվում է զբաղվել անհրաժեշտ գործերով միայն կազմակերպիչներին զգուշացնելուց հետո` բարձրացնելով հատուկ քարտերը:



Մրցույթն անցկացնելու գաղափարը պատկանում է արվեստագետ Վուպս Յանին: Առաջին նման միջոցառումը նա կազմակերպել է 2014-ին: Կինն անհանգստացել է, երբ ոչ մի գործով չի զբաղվել: Այդ ժամանակ նա որոշել է, որ եթե բազմաթիվ մարդիկ ոչինչ չանեն միասին, ապա այդ գործընթացն ավելի հարմարավետ կլինի:



Հաղթող է ճանաչվել ռեփեր Շին Նիո Սեոբը: