Դենի Թարքանյանը հաղթել է Նևադայի կոնգրեսական մրցապայքարի փրայմերիզում
ԱՄՆ հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական, ամերիկահայ գործարար Դենի Թարքանյանը հինգշաբթի հաղթել է Նևադա նահանգի ներկայացուցիչների պալատի փրայմերիզում և կպայքարի նահանգի 3-րդ կոնգրեսական շրջանում տեղ ունենալու համար:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, վերջինս կմրցակցի դեմոկրատ թեկնածու Ջեքի Ռոզենի հետ նոյեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններում:
Թարքանյանը փրյամերիզում հաղթելու համար կոշտ պայքար է մղել Նևադայի Սենատի ներկայացուցիչ Մայքլ Ռոբերսոնի հետ:
Նշանավոր գործարարը, ով բասկետբոլի լեգենդար մարզիչ Ջերի Թարքանյանի որդին է, ջանասիրաբար պաշտպանել է ամերկահայ համայնքի շահերը և արժանացել Ամերիկայի Հայ դատ հանձնախմբի աջակցությանը:










