Թուրքիան Սիրիայի հետ սահմանին «սմարթ» աշտարակներ է կառուցում (լուսանկարներ)

11:07 • 17.06.16

Թուրքիայի անվտանգության ծառայությունները սկսել են ի հավելումն Սիրիայի հետ ունեցած 350 կմ երկարությամբ սահմանին կառուցվող անվտանգության պատի կառուցել նաև աշտարակներ, որոնք կարող են նախազգուշացնել և ավտոմատ կերպով կրակել, գրում է «Ենի Շաֆաք»-ը:

Աշտարակներն ինտեգրված կլինեն համակարգչային համակարգին, որը կունենա 3 լեզվով տագնապի, ինչպես նաև ավտոմատ կրակելու համակարգեր:

Բարձրտեխնոլոգիական այս ծրագիրը տեղադրում է թուրքական ռազմական տեխնոլոգիաներ արտադրող ASELSAN ընկերությունը։ Նախազգուշացման ու մյուս համակարգերը կակտիվանան, եթե ինչ-որ մեկը 300 մետր մոտենա սահմանին:

Աշտարակից ավտոմատ բարձրախոսը երեք լեզուներով կնախազգուշացնի հեռանալ տարածքից: Եթե պահանջը չկատարվի՝ ավտոմատ կերպով զենքը կսկսի կրակել այդ ուղղությամբ:

Հաղորդվում է, որ պատը, որի 170 կմ հատվածն արդեն կառուցվել է, պատրաստ կլինի 2016 թվականի վերջին:

Նշվում է նաև, որ 5-մետրանոց պատեր են կառուցվել սահմանային ոստիկանական կայանների շուրջը՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ակտիվացած հարձակումներին ի պատասխան:

Smart tower construction begins on Turkey's Syrian border