Սիրիացի ապստամբները կրակ են բացել Հալեպի քրդական թաղամասում. կան զոհեր ու վիրավորներ

21:21 • 18.06.16

Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում շաբաթ առավոտյան ապստամբները կրակ են բացել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) աշխարհազորայինների հսկողության տակ գտնվող բնակավայրում, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել:

Ինչպես հաղորդում է Reuters  գործակալությունը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, ևս 40 մարդ վիրավորվել է Շեյխ Մաքսուդ քրդական թաղամասում իրականացված ռմբակոծության հետևանքով:

Կենսական նշանակություն ունեցող ճանապարհի վրա շաբաթներ շարունակվող ռմբակոծությունն ու ավիահարվածները անելանելի վիճակի և շրջափակման մեջ են դրել Հալեպի հարյուր հազարավոր բնակիչների:

 Հարյուրավոր մարդիկ են զոհվել Հալեպում`  փետրվարին հաստատված հրադադարի ապրիլյան խախտումից հետո:

 

 

 

Սիրիացի ապստամբները կրակ են բացել Հալեպի քրդական թաղամասում. կան զոհեր ու վիրավորներ