Միջերկրական ծովն ընկած EgiptAir-ի ինքնաթիռի «սև արկղերը» խիստ վնասված են
Միջերկրական ծովն ընկած եգիպտական Airbus A320 ինքնաթիռի «սև արկղերը» խիստ վնասված են, հայտնում է Associated Press-ը` ավիաաղետի հանգամանքների հետաքննությունն իրականացնող հանձնաժողովին հղումով:
Մոտ օրերս փորձագետները կփորձեն վերականգնել դրանք և ստանալ տվյալները: Եթե չհաջողվի դա անել, դրանք կուղարկվեն արտասահման:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Միջերկրական ծովում հայտնաբերվել է EgiptAir ավիաընկերության օդանավի երկրորդ «սև արկղը»:
Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռը մայիսին անհետացել էր ռադարների էկրաններից Միջերկրական ծովի արևելյան շրջանում: Օդանավում եղել է 66 մարդ:










