Ավստրիան օգնություն կտրամադրի Հունգարիային` ներգաղթյալներից սահմանները պաշտպանելու համար
Ավստրիան համաձայնել է սարքավորումներ և օգնություն տրամադրել Հունգարիային` իր սահմանների պաշտպանության և անօրինական միգրացիայի կանխման համար, գրում է Reuters գործակալությունը` հղում անելով ավստրիական պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
Նշվում է, որ նման պայմանավորվածության են հասել Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոցիլը, Ավստրիայի ՆԳՆ ղեկավար Վոլֆգանգ Սոբոտկան և նրանց հունգարացի գործընկերներ Իշտվան Սիմիչկոն և Շանդոր Պինտերը:
Երկու երկրների նախարարները պայմանավորվել են, մասնավորապես, ուժեղացնել համագործակցությունը Հունգարիայի հարավային և արևելյան սահմաններին: Պաշտոնյաները քննարկել են նաև փախստականներին Հունգարիա վերադարձնելու պայմանները, որոնք ի սկզբանե ապաստան են խնդրել այդ երկրում, սակայն հետո ներգաղթել են Ավստրիա:










