Երևանում մեկնարկել է «Բարքեմփ Երևան 2016»-ը

14:36 • 18.06.16

Երևանում մեկնարկել է «Բարքեմփ Երևան 2016» երիտասարդական երկօրյա (հունիսի 18-ից 19-ը) (չ)կոնֆերանսը, որին մասնակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և մեդիա ոլորտի ավելի քան 2000 մասնագետ:

Արդեն 8-րդ տարին անընդմեջ անցկացվող յուրահատուկ՝ ոչ պաշտոնական ձևաչափով կոնֆերանսի մասնակիցներն այսօր տարբեր սրահներում ու տարբեր թեմատիկայի շրջանակներում նոր գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերում` կիսվելով նաև սեփական փորձով` տարբեր թեմաներով քննարկումների շրջանակում:

«Չկոնֆերանսի» 2000 մասնակիցները տարբեր սրահներում են` ըստ նախապատվության ընդգրկվելով թեմատիկ քննարկումների մեջ:

(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես են եկել և դեռ կգան կգան 4 միջազգային հյուրեր՝ Yandex Taxi նախագծի մարքետինգի տնօրեն՝ Դանիլ Շուլեյկոն, SMM մասնագետ՝ Անդրեյ Ֆռոլչենկովը, Jumpstart մեդիա ընկերության գործադիր տնօրեն՝ Էրիկ Բարեթը, Ինտերնետի և մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն՝ Իոհաննա Բրոնովսկին:




 

 

 

 

Երևանում մեկնարկել է «Բարքեմփ Երևան 2016»-ը