Բելգիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով 12 մարդ է ձերբակալվել
Բելգիայում ոստիկանական գործողությունների արդյունքում 12 մարդ է ձերբակալվել` ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով, հայտնում է RTBF ալիքը:
Աղբյուրը նշում է, որ անցած գիշեր ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել ավելի քան 40 բնակելի տներում ու տասնյակ ավտոտնակներում, ընդ որում` մեծամասնությունը Բրյուսելում:
Ստուգումներ են անցկացվել նաև Վալոնիայում և Ֆլանդրիայում:
Ձերբակալվածները կասկածվում են թագավորության տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար:










