Բելգիայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով ուժեղացվել է նախարարների անվտանգությունը. RTBF

13:37 • 18.06.16

 

Բելգիայի իշխանությունները որոշում են ընդունել ուժեղացնել երկրի վարչապետի և մի քանի նախարարների անվտանգությունը՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով, հաղորդում է RTBF-ն։

 

Մասնավորապես՝ ուժեղացվել է արդարադատության, արտաքին և ներքին գործերի նախարարների և նրանց ընտանիքների անվտանգությունը։

 

Այս որոշումն ընդունվել է Ներքին գործերի նախարարությանը կից սպառնալիքների վերլուծության գծով համակարգման կենտրոնի համապատասխան առաջարկից հետո։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայում 12 մարդ է ձերբակալվել՝ ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով։ Նշենք, որ անցած գիշեր ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել ավելի քան 40 բնակելի տներում ու տասնյակ ավտոտնակներում, ընդ որում` մեծամասնությունը Բրյուսելում: