Արցախում քննարկվել են զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցերին:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը։
ԼՂՀ նախագահ ընդգծել է, որ զբոսաշրջությունը ԼՂՀ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է, որը նաև հանդիսանում է Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու և Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդող կարևոր միջոցներից մեկը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










