Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

17:00 • 18.06.16


Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ Նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ