Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիադային ընդառաջ հայտնել են ֆինանսական միջոցների «սուր անբավարարության» մասին

09:34 • 18.06.16

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել ֆինանսական միջոցների հսկայական անբավարարության պատճառով:

 

Իշխանությունները ծայրահեղ քայլի են դիմել`«անվտանգության, առողջապահության, կրթության, տրանսպորտի և բնապահպանության ոլորտներում խոշոր կոլապսից խուսափելու համար», փոխանցում է Reuters-ը:



Համաձայն կառավարության հրապարակած զեկույցի՝ ճգնաժամը կարող է խանգարել նահանգին կատարել Օլիմպիական և Պարալմպիական խաղերի անցկացման համար ստանձնած պարտավորությունները:

 

Ռիոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը, սակայն, վստահեցրել է, որ արտակարգ դրությունը ոչ մի կերպ չի հետաձգի օլիմպիական նախագծերի իրականացումը, և Խաղերը կանցկացվեն հավուր պատշաճի: Նա հատուկ նշել է, որ ֆինանսական աղետը չի վերաբերում օլիմպիական օբյեկտներին, դրանք բոլորը կհանձնվեն մրցումները սկսելուց մի քանի օր առաջ:



Աղբյուրը նշում է, որ հատկապես շատ հարցեր է առաջացնում Օլիմպիադայի անցկացման անվտանգությունը, քանի որ վերջին ամիսներին նահանգում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ, իսկ հանցավորության դեմ պայքարի ֆինանսավորումը կրճատվել է 30%-ով:

 

Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիադային ընդառաջ հայտնել են ֆինանսական միջոցների «սուր անբավարարության» մասին