Հունաստանում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակվել են «մոլոտովյան կոկտեյլներով»

15:44 • 18.06.16

Հունական Սալոնիկներ քաղաքում դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի շենքը հսկող հատուկ ջոկատայինների վրա:

Ինչպես նշում է lenta.ru-ն, հարձակվողներն ուժայինների ուղղությամբ «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել, սակայն դյուրավառ նյութերով լցված շշերը չեն դիպչել օրենքի պահապաններին:


Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Թե որն է եղել հարձակման պատճառը` դեռևս հայտնի չէ:


Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել ֆրանսիական Մարսել քաղաքում թուրքական հյուպատոսրանի մոտ: Երկու  անհայտ անձ «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով վառվել է Թուրքիայի դրոշի մի մասը: 

 

 

 

Հունաստանում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակվել են «մոլոտովյան կոկտեյլներով»