Apple-ը Թրամփի պատճառով հրաժարվել է ֆինանսավորել հանրապետականների հավաքը

04:41 • 19.06.16

Apple ընկերությունը չի մասնակցի Քլիվլենդում Հանրապետական կուսակցության հավաքի կազմակերպմանը նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունների պատճառով, հաղորդում է Politico-ն, հղում անելով իր տեղեկացված աղբյուրներին։

Դրա հետ մեկտեղ այլ խոշոր IT-ընկերություններ, այդ թվում Facebook-ը, Google-ը և Microsoft-ը ինչ-որ կերպ կմասնակցեն այդ հավաքին՝ լուսաբանելովմիջոցառումը, տեխնիկա և ծրագրային ապահովվածություն տրամադրելով։

Դեռ տվյալներ չկան, արդյոք Apple-ը կմասնակցի Ֆիլադելֆիայում կանայալիք Դեմոկրատական կուսակցության հավաքին, քանի որ ընկերությունը դեռ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Նշենք, որ նախկինում Apple-ը մասնակցել է երկու կուսակցությունների կազմակերպած միջոցառումներին։  

Apple-ը Թրամփի պատճառով հրաժարվել է ֆինանսավորել հանրապետականների հավաքը