Կալիֆորնիայի հարավում խոշոր հրդեհ է բռնկվել

15:57 • 19.06.16

Կալիֆորնիայի հարավում հրշեջները պայքարում են անտառային հրդեհի դեմ, որի պատճառով հարյուրավոր մարդիկ արդեն ստիպված են եղել հեռանալ իրենց տներից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։


Տեղի իշխանությունների խոսքերով՝ կրակը սպառնում է շատ տների Լոս Անջելեսից հյուսիս՝ Սանտա-Բարբարայի շրջանում, իսկ ուժեղ քամին բերել է կրակի տորնադոների առաջացման։


Չորեքշաբթի օրը բռնկված հրդեհն արդեն գրավել է 3161 հեկտար տարածք։ Հրշեջների գնահատականով՝ այդ տարածքի մոտ 45 տոկոսում է հրդեհը հսկողության տակ գտնվում։


Օդերևութաբանները, սակայն, նախազգուշացնում են, որ մինչև երեքշաբթի այդ շրջանում սպասվում են ուժեղ քամիներ, ինչը կարող է դժվարացնել հրշեջների աշխատանքը։


Սանտա-Բարբարայի շերիֆի գրասենյակը նախազգուշացրել է տեղի բնակիչներին անհապաղ տարհանման պատրաստ լինելու անհրաժեշտության մասին։

 

Կալիֆորնիայի հարավում խոշոր հրդեհ է բռնկվել