Շարունակվում են Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի որոնողափրկարարական աշխատանքները

12:01 • 19.06.16

 

Հունիսի 19-ին՝ ժամը 06.19-ին, դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 19.34-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ «ВАЗ-21011» մակնիշի (անհայտ պ/հ, վարորդ` 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:

Ժամը 06.49-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և Արճիս գյուղի բնակիչներ:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Շարունակվում են Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի որոնողափրկարարական աշխատանքները