Դոմինիկյան Հանրապետությունում զբոսաշրջիկները շնաձկանը քարշ են տվել ափ և լուսանկարվել (լուսանկարներ, տեսանյութ)

17:10 • 19.06.16

Դոմինիկյան Հանրապետությունում մի խումբ զբոսաշրջիկներ ջրից դուրս են բերել շնաձկանը՝ լուսանկարվելու համար, որից հետո կենդանին սատկել է:  

Ինչպես հայտնում է The Independent-ը՝ միջադեպը տեղի ունեցել Պունտա Կանա լողափնյա հանգստավայրում: Մի խումբ տղամարդիկ վազելով մտել են ջուրը, պոչից պարաններով կապած՝ քարշ տալով հանել կենդանուն ափ:

Նշվում է, որ տղամարդկանցից մի քանիսը մոտակա հյուրանոցային համալիրներից մեկում աշխատող փրկարարներն են եղել: Նրանք այնուհետև փրկարար օղակ են գցել շնաձկան վզով, կապկպել և լուսանկարվել։

Համացանցում տեղադրված լուսանկարներում պատկերված են նաև երեխաներ, որոնք շնաձկան ֆոնին լուսանկարվել են փրկարարների հետ միասին:

 


Դոմինիկյան Հանրապետությունում զբոսաշրջիկները շնաձկանը քարշ են տվել ափ և լուսանկարվել (լուսանկարներ, տեսանյութ)