ԱՄՆ-ում մահացել է 27-ամյա դերասան Անտոն Ելչինը

23:34 • 19.06.16

«Աստղային ճանապարհ» սերիալի ռուսական արմատներով ամերիկացի դերասան Անտոն Ելչինը մահացել է 27 տարեկան հասակում: 

Ինչպես հայտնում է The Independent-ը` դերասանը մահացել է կիրակի առավոտյան Կալիֆոռնիայի Սան Ֆերնանդո քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:  

Դերասանի ընկերները նրա մարմինը հայտնաբերել են մեքենայի և դարպասին ամրացված աղյուսե փոստարկղի միջև:  

Ելչինը ծնվել է ռուս գեղասահորդների ընտանիքում, ովքեր տեղափոխվել էին բնակվելու ԱՄՆ-ում: Դերասանը ֆիլմերում նկարահանվում է 2000 թվականից:

 

 

ԱՄՆ-ում մահացել է 27-ամյա դերասան Անտոն Ելչինը