Կարելիայում սգո օր է հայտարարվել՝ լճում զոհված 11 երեխաների հիշատակին

18:35 • 19.06.16

ՌԴ կազմի մեջ մտնող Կարելիա Ինքնավար Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնենը հունիսի 20-ը հանրապետությունում սգո օր է հայտարարել` Սյամոզերո լճում զոհվածների հիշատակին: 

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով` հունիսի 18-ին 52 ուղևորներից կազմված խումբը, որոնց մեծամասնությունը 12-15 տարեկան երեխաներ են եղել, փոթորիկի է հանդիպել Կարելիայի Պրյաժինսկի շրջանում: Աղետի հետևանքով 11 երեխա և 1 մեծահասակ է մահացել: 36 մարդու հաջողվել է փրկել, ևս 4 մարդու ճակատագիր անհայտ է մնում: 

ԶԼՄ-ների տվյալներով՝«Սյամոզերո» ճամբարում հանգստացող երեխաների ծնողները բազմիցս բողոքել են երեխաներին ճամբարում պահելու պայմաններից: Օպերատիվ ծառայությունների աղբյուրի խոսքով` ուղևորությունը Կարելիա ծրագրավորված չի եղել:

 

Կարելիայում սգո օր է հայտարարվել՝ լճում զոհված 11 երեխաների հիշատակին