ՌԴ-ում 3 անձ է ձերբակալվել` Կարելիայում 11 երեխաների մահվան գործով
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ Կարելիայի Սյամոզերո լճում երեխաների մահվան շուրջ քրեական գործի հետաքննության շրջանակներում 3 կասկածյալ է ձերբակալվել:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` ներկա պահին ձերբակալված են հրահանգիչներ Ռեգինա Իվանովան և Լյուդմիլա Վասիլևան, ինչպես նաև «Սյամոզերո» ճամբարի փոխտնօրեն Վադիմ Վինոգրադովը:
ՌԴ ԱԻՆ-ի հյուսիսարևմտյան տարածաշրջանային կենտրոնի մամլո ծառայությունից հայտնել են, որ երեխաներին հնարավոր կլիներ փրկել, եթե ուղևորությունը ծրագրավորված լիներ:
Հիշեցնենք, որ 52 անձանցից բաղկացած խումբը, որոնց մեծամասնությունը երեխաներ են եղել, հունիսի 18-ին ուղևորության է մեկնել: Բարձրացած փոթորիկի հետևանքով 13 երեխա և մեկ ուղեկցորդ է մահացել:










