Ավտոմեքենան բախվել է Օռլանդոյի հրաձգության զոհերից մեկի հուղարկավորության թափորին
Շաբաթ ավտոմեքենան բախվել է ամերիկյան Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերից մեկի հուղարկավորության թափորին, հաղորդում է ABC-ին՝ հղում անելով Ֆլորիդա նահանգի ճանապարհա-պարեկային ծառայությանը։
Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ թափորը, որին ուղեկցում էին ոստիկանական ավտոմեքենաները, եկեղեցուց ուղևորվում էր Քիսսիմի քաղաքի գերեզմանատուն, երբ ավտոմեքենան բախվել էր երկու ոստիկանական ավտոմեքենաներին։ Ի դեպ, ավտոմեքենայի ղեկին կին է եղել։ Դեպքի հետևանքով երկու ոստիկան վիրավոր է։ Կինը չի տուժել, բայց նրան մեղադրանք առաջադրելու հարցը քննարկվում է իշխանությունների կողմից։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Օռլանդոյի գեյ-ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 49 մարդ զոհվել է, իսկ 53-ը վիրավոր է։ Հարձակվողը աֆխանական ծագմամբ Ֆլորիդայի բնակիչ Օմար Մատինն էր։










