Թրամփն առաջարկել է ԱՄՆ-ում վերահսկողություն սահմանել մուսուլմանների նկատմամբ` ահաբեկիչներին բացահայտելու համար

22:17 • 19.06.16

ԱՄՆ նախագահական ընտրությունների  հանրապետական թեկնածու, միլիարդատեր  Դոնալդ Թրամփն առաջարկել է հատուկ վերահսկողություն սահմանել  ամերիկացի մուսուլմանների նկատմամբ, որպեսզի կարողանան բացահայտել նրանց շրջանում գործող և պոտենցիալ ահաբեկիչներին: 

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` նման հայտարարությամբ ամերիկացի միլիարդատերը հանդես է եկել СBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: Թրամփի խոսքով` դա ճարահատյալ միջոց է, սակայն այն կօգնի կանխել Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում վերջերս տեղի ունեցած միջադեպի նման նոր ահաբեկչությունները: 

«Պետք է մտածենք երկրում պրոֆիլավորում սահմանելու մասին: Այլ երկրներում դա կիրառվում է»,-ասել է Թրամփը` նկատի ունենալով այն գործընթացը, որի շրջանակներում բացահայտվում են քաղաքացիների որոշակի խմբերի վարքագծի առանձնահատկությունները, որի համար վերահսկողություն կամ հարցում է անցկացվում:

 

 

 

 

Թրամփն առաջարկել է ԱՄՆ-ում վերահսկողություն սահմանել մուսուլմանների նկատմամբ` ահաբեկիչներին բացահայտելու համար