Թուրք սահմանապահները սպանել են 11 հոգուց բաղկացած սիրիացի ընտանիքին

15:26 • 19.06.16

Թուրք սահմանապահները կրակել և սպանել են սիրիացի ընտանիքին, որը փորձել է հարևան երկրի տարածք անցնել՝ փրկվելով Իդլիբ շրջանում ռազմական գործողություններից, գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով Sky News Arabia-ին:

Լրատվամիջոցի տվյալներով՝ «թուրք զինվորականները կրակ են բացել սիրիացիների խմբի վրա, որը ցանկանում էր անցնել սահմանը Ջիսր էշ-Շուխուր բնակավայրի մոտ»: Միջադեպի հետևանքով, որը տեղի է ունեցել անցած երեկոյան, 11 մարդ, որոնք եղել են մի սիրիացի ընտանիքի անդամներ, սպանվել են:


Մահացածների թվում մի քանի երեխա և կին կա:

 

 

Թուրք սահմանապահները սպանել են 11 հոգուց բաղկացած սիրիացի ընտանիքին