ԱՄՆ-ում հայ տղամարդը փրկել է այրվող մեքենայի վարորդին

22:22 • 20.06.16

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա շրջանի բնակիչ Արամ Հարությունյանը փրկել է անծանոթի՝ դուրս բերելով այրվող մեքենայից:

Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն` միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը: Նշվում է, որ կայանված մեքենան այրվելիս է եղել, իսկ վարորդը`անօգնական վիճակում: 

Հարությունյանը բացել է մեքենայի դուռն ու դուրս բերել տղամարդուն. ավելի ուշ պարզվել է, որ վարորդը գինովցած է եղել և չի կարողացել դուրս գալ մեքենայից: Վերջինիս մեղադրել են ոչ սթափ վիճակում վարելու և հրկիզման մեջ:

Տեղի շերիֆը շնորհակալագիր է հանձնել Հարությունյանին:  


  

 

 

ԱՄՆ-ում հայ տղամարդը փրկել է այրվող մեքենայի վարորդին